Ռեալը դիտարկում է Ժիրոնայից իր սանին վերադարձնելու տարբերակը
«Ռեալ Մադրիդը» մտադիր է 2024 թ. ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ժիրոնայից» վերադարձնել 22-ամյա ձախ պաշտպան Միգել Գուտիերեսին։
Իսպանացի ֆուտբոլիստին վերադարձնելու մտադրության մասին լուրերը մեկնաբանել է նաև «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.
«Միգել Գուտիերեսն էականորեն բարելավել է իր խաղը «Ժիրոնայում»։
Նա այժմ շատ լավ է հանդես գալիս, և մենք ամռանը կորոշենք նրա ապագան»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։
Նշենք, որ Գուտիերեսը «Ռեալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2011-2022 թվականներին։ Վերջինս մադրիդյան ակումբի հիմնական թիմում անցկացրել է 10 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ ֆուտբոլիստը 2022 թ. ամռանը 4 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ժիրոնա»։
Ֆաբրիցո Ռոմանան հաստատում է, որ Գուտիերեսի գործող պայմանագրում առկա է հատուկ կետ, ըստ որի, «Ռեալը» նրան կարող է վերադարձնել` վճարելով 8 մլն եվրո։
Հավելենք, որ 2023/24 մրցաշրջանում Գուտիերեսը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժիրոնա, Միգել Գուտիերես, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ