«Ռեալը» դժվարությամբ հաղթեց «Ալավեսին» 🎥

«Ռեալը» դժվարությամբ հաղթեց «Ալավեսին» 🎥

13/04/2025 - 20:10

Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։

Ծանր պայքարում «արքայական» ակումբը հաղթեց 1:0 հաշվով. հանդիպման միակ գոլը 34-րդ րոպեին խփեց Էդուարդո Կամավինգ միան։

38-րդ րոպեից մադրիդյան գրանդը խաղում էր 10 ֆուտբոլիստներով. անչափ կոպիտ խախտման համար դաշտից հեռացվեց Կիլիան Մբապեն։

70-րդ րոպեին մրցող կողմերի կազմերը հավասարվեցին. կարմիր քարտ ստացավ նաև «Ալավեսի» պաշտպան Մանու Սանչեսը։

«Ռեալը» վաստակեց 66 միավոր և առաջատար «Բարսելոնայից» հետ է 4 միավորով։ «Ալավեսը» 17-րդն է և ունի 30 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023