«Ռեալը» դժվարությամբ կոտրեց «Օսասունայի» դիմադրությունը 🎥
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»։
«Արքայական» ակումբը չնայած հանդիպման մեծ մասում խաղային ու տարածքային լուրջ առավելություն ուներ, բայց մեկ անգամ գրավեց Պամպլոնայից ժամանած հյուրերի դարպասը, այն էլ` 11-մետրանոցից։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։
Այսպիսով, «լոս բլանկոսը» մրցաշրջանի առաջին երեք միավորը վաստակեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am