Ռեալը դժգոհ է մնացել Բելգիայի հավաքականի մարզչական շտաբից
«Ռեալ Մադրիդի» մարզչական շտաբը դժգոհ է մնացել այն փաստից, որ հավաքականների վերջին խաղերով պայմանավորված Էդեն Ազարը միացել էր Բելգիայի հավաքականին։
«Արքայական» ակումբը Լա լիգայի մեկնարկից առաջ Բելգիայի ֆեդերացիային դիմել էր, որպեսզի Տիբո Կուրտուան և Էդեն Ազարն այս անգամ չհրավիրվեն Ազգերի լիգայի Դանիայի (2։0) և Իսլանդիայի (5։1) հավաքականների դեմ խաղերին, սակայն «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը որոշել է Ազարին, ի վերջո, հրավիրել։
Կուրտուան հավաքականի մարզական հավաքին չմիացավ և Մադրիդ է վերադարձել սեպտեմբերի 5-ին։ Ազարն իր հերթին, միանալով հավաքականին, գեթ 1 րոպե խաղադաշտում չանցկացրեց, ինչն էլ առաջացրեց «Ռեալի» մարզչական շտաբի դժգոհությունը։ Այդ մասին տեղեկացնում է АS-ը։
Էդեն Ազարը հավաքականի ճամբարում մարզում էր անհատապես։ Ռոբերտո Մարտինեսը ծրագրում էր երկու խաղերում էլ նրան խաղադաշտ դուրս բերել, այնուհետև որոշեց, որ մեկ խաղում պետք է նրան իսկ օգտագործի, իսկ վերջում նա ընդհանրապես խաղադաշտ դուրս չեկավ։
# Ազգերի լիգա, Բելգիայի հավաքական, Էդեն Ազար, Էդեն-Ազար, Ռեալ Մադրիդ, Ռոբերտո Մարտինես, Տիբո-Կուրտուա