Ռեալը դժգոհ է իր խաղացանկից
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալը» դժգոհ է իր առաջիկա խաղացանկից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի ներսում կարծում են, որ Լա լիգայի 33-34-րդ տուրի հանդիպումները անարդար են բաշխվել։
«Բարսելոնան» հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, մրցելու է «Ատլետիկոյի» դեմ, իսկ «Ռեալը» նույն տուրի շրջանակում «Խետաֆեի» դեմ մրցելու է հուլիսի 2-ին՝ Երևանի ժամանակով կրկին 00։00-ին։
34-րդ տուրում «Ռեալն» իր հանդիպումը «Բարսելոնայից» շուտ է անցկացնելու։ «Ռեալը» այդ տուրի իր հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ին մրցելով «Ատլետիկոյի» դեմ, իսկ «Բարսելոնան» նույն օրը 00։00-ին կմրցի «Վալյադոլիդի» դեմ։
«Արքայական» ակումբը դժգոհ է այն փաստից, որ 33-րդ և 34-րդ տուրերի միջև «Ռեալը» հանգստանալու ընդամենը 62 ժամ է ունենալու, իսկ «Բարսելոնան»՝ 118 ժամ։
# Ատլետիկ Բիլբաո, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Խետաֆե, Ռեալ Մադրիդ, Վալյադոլիդ