«Ռեալը» գումար կվճարի «Լիվերպուլին»` Տրենտի` նախատեսվածից շուտ տեղափոխության համար
Մադրիդի «Ռեալը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` նախատեսվածից շուտ տեղափոխության համար 10 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական» ակումբն արդեն պաշտոնապես հաստատել է, որ անգլիացի պաշտպանը «լոս բլանկոսի» հետ 6 տարվա պայմանագիր կկնքի. այն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։
26-ամյա ֆուտբոլիստը մինչև հուլիսի 1-ը գործող համաձայնագիր ուներ մերսիսայդյան գրանդի հետ, սակայն «Ռեալը» ցանկանում էր, որպեսզի նա ակումբ տեղափոխվի նախատեսվածից շուտ ու մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։
Կողմերի բանակցությունների արդյունքում «սերուցքայինները» համաձայնել են Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերի համար վճարել 10 միլիոն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լիվերպուլ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ֆաբրիցո Ռոմանո