Ռաֆինիա. «Ոչ-ոքին նույնպես լավ արդյունք կլիներ «Բարսայի» համար»
«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին.
«Գիտեինք, որ շատ բարդ խաղ է սպասվում։ Գիտեինք նաև, թե ինչ խաղամակարդակ ունի «Բենֆիկան»։ Մրցակիցը սեփական երկրպագուների առջև էր խաղում, ինչը նրանց ավելի էր մոտիվացրել։ Մենք հասկանում էինք, որ շատ կարևոր է այստեղից դրական արդյունքով հեռանալը։
Կարծում եմ` ոչ-ոքին նույնպես լավ արդյունք կլիներ «Բարսայի» համար, բայց հաղթանակը շատ ավելի լավ է։
Կարմիր քարտից հետո մենք միասնական մնացինք։ Ըստ իս` դա ամենակարևորն է, եթե թիմը ցանկանում է մեծ հաջողությունների հասնել։ Պետք է հասկանանք, որ առևջում էլ ավելի բարդ հանդիպումներ են սպասվում, որոնցում պետք է համբերատար գործենք»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բենֆիկայի» դեմ առաջին խաղում «Բարսելոնան» 22-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել էր 18-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին։ «Բլաուգրանայի» հաղթական գոլը 61-րդ րոպեին խփեց հենց Ռաֆինիան։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին` Երևանի ժամանակով 21:45-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, բենֆիկա, Չեմպիոնների-լիգա, Ռաֆինիա