Ռաֆինիա. «Ատում եմ ձեզ, Դիսնեյլենդ» 🎥

Ռաֆինիա. «Ատում եմ ձեզ, Դիսնեյլենդ» 🎥

06/09/2025 - 17:04

«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի վինգեր Ռաֆինիան սոցցանցերում հրապարակումներ է արել և քննադատել Փարիզի Դիսնեյլենդի աշխատակիցներին.

«Ձեր աշխատակիցները խայտառակություն են: Մարդկանց հետ այդպես չի կարելի վարվել, առավել ևս՝ երեխաների: Ձեր աշխատանքն է երեխաներին երջանկացնելը, այլ ոչ թե արհամարհելը: Նախընտրում եմ կատարվածը կոչել «արհամարհել»: Հակառակ դեպքում ավելի վատ խոսքեր կասեմ:

Ես հասկանում եմ, որ աշխատակիցները հոգնում են, բայց ինչո՞ւ նա բոլոր սպիտակամորթ երեխաներին գրկեց, իսկ իմ որդուն՝ ոչ: Նա պարզապես ցանկանում էր ողջուներ և գրկել: Ձեր բախտը բերել է, որ նա ոչինչ չի հասկանում: Ատում եմ ձեզ, Դիսնեյլենդ:

Այդ աշխատակիցը կեղտ է և հիմար»,- գրել է բրազիլացի ֆուտբոլիստը:

28-ամյա ֆուտբոլիստի հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես է Դիսնեյլենդի աշխատակիցը հրաժարվում գրկել ու մոտենալ Ռաֆինիայի որդուն:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023