Ռաֆինիա Ալկանտարան վերադառնում է Լա լիգա
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռաֆինիա Ալկանտարան 2021/22 մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Ռեալ Սոսիեդադի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքը։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որը չի ներառելու գնման իրավունք։
Դեկտեմբերի 27-ին բրազիլացի կիսապաշտպանը կմեկնի Սան Սեբաստիան և բուժզննում կանցնի «Ռեալ Սոսիեդադի» համար ու ավարտին կհասցնի իր տեղափոխությունը։
Հավելենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի որ պաշտպանել է «Բարսելոնայի» ու «Սելտայի» գույները, իսկ Պրեմիերայի շրջանակում անցկացրել է 117 հանդիպում` դառնալով 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ռաֆինիան 2020 թ. հոկտեմբերին տեղափոխվեց ՊՍԺ, որի կազմում անցկացրել է 39 հանդիպում` դառնալով 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՊՍԺ, Ռաֆինիա Ալկանտարա, Ռեալ-Սոսիեդադ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո