Ռաֆինիան 2023 թ. լավագույնն է թոփ-5 առաջնությունների մեկ խաղում գոլ+ասիստ ցուցանիշով
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Բլաուգրանայի» կազմից գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռաֆինիան` օգնելով իր թիմին խուսափել պարտությունից։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, բրազիլացի վինգերը 2023 թ. Լա լիգայի շրջանակում արդեն 6-րդ անգամ է մեկ խաղում դառնում գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուրի փոխանցմամբ` 26-ամյա ֆուտբոլիստն անցնող տարում թոփ-5 առատնությունների շրջանակում լավագույնն է այդ ցուցանիշով։
Ռաֆինիան այդ ցուցանիշով առաջ է անցել Վինիսիուսից («Ռեալ Մադրիդ») և Լոյի Օպենդայից («Լայպցիգ»), որոնց անվան դիմաց կա հնգական գոլ+ասիստ մեկ խաղում։
Նշենք, որ Օպենդան 2023 թ. չորս անգամ այդ ցուցանիշը գրանցել «Լանսի», մեկ անգամ էլ` «Լայպցիգի» կազմում։
Հիշեցնենք, որ Ռաֆինիան «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 56 խաղում դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Թոփ-5 առաջնություններ, Լա-լիգա, Լեո Օպենդա, Ռաֆինյա-Լիդս, Վինիսիուս