Ռաֆինիան, մեծ հավանականությամբ, բաց կթողնի Էլ Կլասիկոն
Ռաֆինիան, մեծ հավանականությամբ, բաց կթողնի Էլ Կլասիկոն
24/10/2025 - 15:56

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան, մեծ հավանականությամբ, բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բրազիլացի ֆուտբոլիստը ցավերի պատճառով չի կարողացել մասնակցել «բլաուգրանայի»` հոկտեմբերի 24-ի մարզմանը։

28-ամյա եզրայինը հոկտեմբերի 23-ին բժիշկներից խաղադաշտ վերադառնալու թույլտվություն էր ստացել, բայց այժմ իրավիճակը փոխվել է. կատակոնական ակումբի չի ցականում ռիսկի դիմել ու վտանգել նրա առողջական վիճակը։

Ռաֆինիան ապաքինվում է ազդրի հետին մկանի վնսսվապքից։

Jijantes-ի տվյալներով` Ժյուլ Կունդեի մասնակցությունն Էլ կլասիկոյին նույնպես հարցականի տակ է։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն երկրորդ անընդմեջ օրն է ընդհանուր խմբից առանձին է մարզվում։

«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025