Ռաֆինիան երկար ժամանակով շարքից դուրս է մնացել 📸
Ռաֆինիան երկար ժամանակով շարքից դուրս է մնացել 📸
28/03/2026 - 00:12

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան ազդրի երկգլխանի մկանի վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 5 շաբաթ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բրազիլացի ֆուտբոլիստը բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ երեք հանդիպումները, որոնցից երկուսը կկայանան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, մեկը` Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում։

29-ամյա վինգերը կբացակայի նաև «Էսպանյոլի», «Սելտայի», «Խետաֆեի» դեմ Լա լիգայում կայանալիք խաղերում։

Ռաֆինիան վնասվածքն ստացել է Բրազիլիայի հավաքականի կազմում` Ֆրանսիայի թիմի դեմ մարտի 26-ին ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում (1:2)։ Վինգերը եղել է «պենտակամպիոնների» մեկնարկային կազմում, բայց փոխարինվել է ընդմիջմանը։

«Բարսայի» ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 31 խաղում խփել է 19 գոլ, կատարել 8 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026