Ռեալի առանցքային ֆուտբոլիստներից մեկի չի մասնակցի Լիվերպուլի դեմ հանդիպմանը
Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, ակումբի պատշպան Ռաֆայել Վարանը վարակվել է կորոնավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի պաշտպանի մոտ վարակն ախտորոշվել է ապրիլի 6-ի առավոտյան, երբ ֆուտբոլիստները, ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի, հանձնել են ՊՇՌ թեստ։
Այսպիսով, 27-ամյա պաշտպանը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպումը, որ կկայանա ապրիլի 6-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից սկսած։
Հիշեցնենք, որ բացի Ռաֆայել Վարանից, «արքայական» ակումբի կազմից «Լիվերպուլի» դեմ հանդիպումը բաց կթողնեն նաև Սերխիո Ռամոսն ու Էդեն Ազարը, ովքեր ապաքինվում են վնասվածքներից։
Սպասվում է, որ Ռամոսն ու Վարանը բաց կթողնեն նաև Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի 10-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, կորոնավիրուս, Չեմպիոնների-լիգա, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս