Ռաֆայել Նազարյանը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է իր լավագույն արդյունքը՝ Եվրոպայի 2013թ․-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը (15 միավոր)։ Նազարյանն աշխատել է նաև ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Երկրի գլխավոր թիմում 1997-ից 2007-ը անցկացրել է 23 խաղ, խփել 1 գոլ։
Օգոստոսի 21-ին և 23-ին Հայաստանի Մ-19 հավաքականը Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ կհանդիպի Լիբանանի ընտրանուն։
Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, որն ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անձնակազմում. զբաղվում է Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի համակարգմամբ, դասախոսում է մարզչական ակադեմիական դասընթացում:
# Հայաստանի-Մ19-հավաքական, հայկական-ֆուտբոլ