Ռաֆայել Նադալը, մեծ հավանականությամբ, կտեղափոխվի Հայաստան
Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Սյունիքը», մեծ հավանականությամբ, պայմանագիր կստորագրի բրազիլացի հարձակվող Ռաֆայել Նադալի հետ, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ամենահայտնի ակումբներից մեկի` «Սան Պաուլոյի» սան է։ Նա խաղացել է նաև «Բոտոֆոգո Ռիբերյան Պրետուի» ու «Օպերարիոյի» Մ20 թիմերում։
«Սյունիքը» Առաջին խմբի ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում 37 միավոր է վաստակել ու երրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Առաջին խումբ, Ռաֆայել Նադալ, Սյունիք, տրանսֆերներ