Ռաֆայել Գերեյրուն կարող է տեղափոխվել ՊՍԺ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրուն կարող է իր կարիերան շարունակել Ֆրանսիայում:
Պորտուգալացուն ցանկանում է ձեռք բերել «ՊՍԺ»-ն:
Ինչպես հայտնում է Bild-ը, «մայրաքաղաքայինները» 25-ամյա ֆուտբոիստին առաջարկում են տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ և ևս 2 մլն եվրո հավելավճար:
Ներկա պահին Գերեյրուն «Բորուսիայում» վարձատրվում է տարեկան 3 մլն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2020 թվականին:
Մի քանի շաբաթ առաջ դորտմունդցիները ֆուտբոլիստին առաջարկել էին տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով նոր պայմանագիր, սակայն պորտուգալացի պաշտպանը դեռ չի պատասխանել առաջարկին:
«Մեղուները» ցանկանում են պահպանել Գերեյրուին, իսկ «ՊՍԺ»-ն կփորձի նրան ձեռք բերել, եթե վաճառի Նեյմարին և Յուլիան Դրակսլերին: