Ռասմուս Հոյլունը նոր խաղահամար ունի Ման. Յունայթեդում 📸
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը փոխել է խաղահամարը։
«Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2024/25 մրցաշրջանում դանիացի ֆուտբոլիստը հանդես է գալու «9» համարի մարզաշապիկով։
21-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում խաղում էր «11»-ով։
Նախկինում «Յունայթեդում» «9» համարով խաղացել են Անտոնի Մարսիալը, Զլատան Իբրահիմովիչը, Ռոմելու Լուկակուն, Դիմիտար Բերբատովը, Կառլոս Տևեսը, Լուի Սահան, Էնդի Քոուլը, Ռոյ Քինը, Պոլ Սքոուլզը, Էրիկ Կանտոնան և այլ ֆուտբոլիստներ։
Հիշեցնենք, որ դանիացի Հոյլունը նախորդ ամռանն է 73,9 մլն եվրոյով «Ատալանտայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա մանկունյական ակումբում 43 խաղում խփել է 16 գոլ, կատարել 2 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր Յունայթեդ, Ռասմուս Հոյլունդ