Ռասիստական սկանդալ ՊՍԺ – Բաշակշեհիր խաղում․ թուրքական ակումբը լքել է խաղադաշտը🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցում է «Իստամբուլ Բաշակշեհիրի» դեմ։
Հանդիպման 14-րդ րոպեին խաղի ընթացքում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ հանդիպման չորրորդ մրցավար Սեբաստիան Կոլչեսկուն գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանի հետ խոսլեիս թուրքական ակումբի գլխավոր մարզչի օգնական Պիեր Վեբոյին անվանել է «այդ սև տղան», ինչից հետո մեծ սկանդալ է հասունացել, քանի որ «Բաշակշեհիրի» հարձակվող Դեմբա Բան հարձակվել է մրցավարների վրա՝ պահանջելով բացատրություն։ Սենեգալցի հարձակվողն այդ դրվագում ստացել է կարմիր քարտ, ինչից հետո թուրքական ակումբը լքել է խաղադաշտը՝ չշարունակելով հանդիպումը։ Խաղը դադարեցված է 21-րդ րոպեից։
Տեսանյութում ակնհայտ լսվում է, թե Դեմբա Բան ինչպես է չորրորդ մրցավարին կատաղության մեջ հարցնում «ինչո՞ւ դու նրան անվանեցիր, նեգրո (խմբ․՝ սևամորթ)»։
# Դեմբա Բա, Իստամբուլ Բաշակշեհիր, Չեմպիոնների-լիգա, Պիեր Վեբո, ՊՍԺ, Օվիդիու Հացեգան