Ռաուլ Խիմենեսի քունգ ֆուի ոճով կատարած հարվածն ու կարմի քարտը Նյուքասլի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ֆուլհեմը» 0:3 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։
Լոնդոնյան ակումբը 22-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. «հովեկների» կենտրոնական հարձակվող Ռաուլ Խիմենեսը գնդակի համար մղվող պայքարում քունգ ֆուի ոճով հարվածեց «կաչաղակների» կիսապաշտպան Շոն Լոնգսթաֆին, ինչից հետո գլխավոր մրցավար Սամուել Բերոթը դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու մեքսիկացի հարձակվողին հեռացրեց դաշտից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Նյուքասլ, Շոն Լոնգսթաֆ, Ռաուլ Խիմենես, Ֆուլհեմ