Ռաուլ Գարսիան խառնում է ֆուտբոլասերների խաղաքարտերը․ Ատլետիկը թույլ չի տալիս, որ Էլ կլասիկոյի ականատես լինենք🎥
Մալագայի «Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։
Թվում էր՝ այս խաղում կա ակնհայտ ֆավորիտ՝ ի դեմս «արքայական» ակումբի, սակայն «Ատլետիկի» ֆուտբոլիստներն, ընդհանրապես, համաձայն չէին դրա հետ։
Հանդիպումը սպասվածի պես մեկնարկեց «Ռեալի» առավելությամբ, սակայն բասկյան ակումբին հաջողվեց ընդմիջման գնալ երկու գնդակի առավելությամբ։ Առաջին խաղակեսի ու ընդհանրապես ողջ հանդիպման հերոսը դրաձավ 34-ամյա հարձկավող Ռաուլ Գարսիան, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։
Երկրորդ խաղակեսում մադրիդյան ակումբը հաշվի մեջ փոփոխություն մտցնելու հիանալի պահեր ուներ, սակայն «Ռեալի» ֆուտբոլիստները վրիպում էին նպաստավոր դիրքերից։ Մասնավորապես՝ բավական անհաջող հանդիպում անցկացրեց Մարկո Ասենսիոն, ով կարող էր աչքի ընկնել առնվազն 3-4 անգամ, սակայն իսպանացի ֆուտբոլիստը վատնեց իր դրվագները։ Միայն երկու դեպքում Ասենսիոյի հարվածներից հետո «Ատլետիկին» փրկեց դարպասաձողը։
73-րդ րոպեին, ի վերջո, «Ռեալին» հաջողվեց մեկ գնդակ հետ բերել։ Այն, ինչ չկարողացավ անել Մարկո Ասենսիոն, արեց Կարիմ Բենզեման՝ կրճատելով հաշվի տարբերությունը։
88-րդ րոպեին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները շատ մոտ էին երկրորդ պատասխան գնդակը խփելուն, սակայն Սերխիո Ռամոսի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը մի փոքր բարձր ստացվեց։
Այսպիսով, «Ռեալը» պայքարեց մինչև վերջ, սակայն Մարսելինո Գարսիա Տորալի թիմը Ռաուլ Գարսիայի գլխավորությամբ խառնում է բազմաթիվ երկրպագուների խաղաքարտերը՝ թույլ չտալով, որպեսզի տեղի ունենա սպասված Էլ Կլասիկոն։
«Ատլետիկ Բիլբաոն» նվաճեց Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում հունվարի 18-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին՝ Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում կմցրի «Բարսելոնայի» դեմ։
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Զինեդին-Զիդան, Իսպանիայի սուպերգավաթ, Կարիմ-Բենզեմա, Մարկո Ասենսիո, Մարսելինո-Գարսիա-Տորալ, Ռաուլ Գարսիա, Ռեալ Մադրիդ