Ռանոս. «Սիրում եմ ներկայացնել հայրենիքս» 📸
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը սոցցանցերում գրառում է արել` անդրադառնալով Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնությամ եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում տարած հաղթանակին (2:1).
«Սիրում եմ ներկայացնել հայրենիքս։ Սիրել ու կսիրեմ միշտ։ Հիանալի հաղթանակ էր, կհանդիպենք հոկտեմբերին»,- գրել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվողը։
Իռլանդացիների դեմ խաղում 22-ամյա ֆուտբոլիստը 51-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` խփելով Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, Իռլանդիայի հավաքական, Հայաստան-Իռլանդիա, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026