Ռանոսի հերթական փայլուն մրցելույթը. Բավարիա II-ը հաղթեց Աուգսբուրգ II-ին 🎥
Գերմանիանի Ռեգիոնալ լիգայի 30-րդ տուրում «Բավարիա II»-ը սեփական հարկի տակ մրցեց «Աուգսբուրգ II»-ի դեմ` գոլառատ խաղում հաղթելով 3:2 հաշվով։
Մյունխենյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի հարձկավող Հրանտ-Լեոն Ռանոսը, ով հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց` դառնալով դուբլի հեղինակ։
19-ամյա ֆուտբոլիստը Ռեգիոնալ լիգայի շրջանակում խփել է արդեն 19 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում հավասարվեց ցուցակը գլխավորող Լեոնարդո Վոնիչին («Նյուրենբերգ II»)։
Այս հաղթանակից հետո «Բավարիա II»-ը վաստակեց 54 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Աուգսբուրգ II»-ը, 38 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Գրանտ-Լեոն Ռանոս, Ռեգիոնալ լիգա