Ռանոսը 215 օր անց «Բորուսիայում» պաշտոնական հանդիպման մասնակցեց 🎥

Ռանոսը 215 օր անց «Բորուսիայում» պաշտոնական հանդիպման մասնակցեց 🎥

17/08/2025 - 20:14

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մրցակցի դաշտում մրցեց երկրի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ատլաս Դելմենհորսթի» դեմ` հաղթելով 3:2 հաշվով։

Խերարդո Սեոնանեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռոբին Հակը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկո Էլվեդին։ Տանտերերի գոլերը խփեցին Շտեֆեն Ռոհվեդերը և Լինուս Ուրբանը։

«Բորուսիայի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը փոխարինման դուրս եկավ 89-րդ րոպեին։

22-ամյա ֆուտբոլիստն ակումբում նախորդ անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել էր 215 օր անց` 2025 թ. հունվարի 14-ին։ Նա նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաութերնում»։

«Բորուսիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։

Հանդիպման գոլերն` այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023