Ռանոսը ծննդյան օրը գոլի հեղինակ է դարձել Բորուսիայի կազմում 🎥
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Վեգբերգ Բեկ» ակումբին։
Մյոնխանգլադբախյան ակումբից հանդիպման առաջին խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը 45-րդ րոպեին բացել է հաշիվը։
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը գոլ է խփել իր ծննդյան օրը։ Այսօր` հուլիսի 20-ին, նա նշում է ծննդյան 21-րդ տարեդարձը։
Հավելենք, որ «Բորուսիան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին և կմցրի Նիդերլանդները ներկայացնող «Ֆորտունայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, ընկերական-հանդիպումներ