Ռանոսը երրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել և հաղթանակ պարգևել Բորուսիային 🎥
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլին»։
Մյոնլենգլադբախյան ակումբից հանդիպման երկրորդ խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը 72-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել իր թիմին։
21-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։
Խերարդո Սեոնանեի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին և Մյունխենում մրցելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Իսպվիչ Թաունի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 16:30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական