Ռանիերի. «Ֆաբրեգասը կդառնա Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկը»

Ռանիերի. «Ֆաբրեգասը կդառնա Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկը»

25/02/2025 - 14:56

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է Սեսկ Ֆաբրեգասի մասին.

«Ես արդեն մտածում եմ «Կոմոյի» դեմ հանդիպման մասին։ Նրանք նախորդ խաղում հաղթել են (0:2) մեզ, իսկ այժմ ոգեշնչնված են և լավ են խաղում։

Ֆաբրեգասը 3-4 տարում կդառնա Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկը։ Ես վստահ եմ դրանում»,- 73-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի», «Արսենալի», «Չելսիի», «Մոնակոյի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասն այժմ մարզում է Ա սերիայում հանդես եկող «Կոմոն»։ Ակումբը 37-ամյա մասնագետի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում 26 խաղում 28 միավոր է վաստակել և 13-րդ տեղում է։

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում մրցելու է «Կոմոյի» դեմ։ Հանդիպումը կկայանա մարտի 2-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023