Ռայոլան և Հալանդի հայրը մեկնել են Մադրիդ․ նրանք կհանդիպեն Ռեալի ներկայացուցիչների հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլան և հայրը՝ Ալֆ-Ինգե Հալանդը մեկնել են Բարսելոնա։
Կատալոնիայի մայրաքաղաքում նրանք հանդիպել էին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, ինչից հետո չարտերային չվերտով Ռայոլան ու Հալանդը մեկնել են նաև Մադրիդ, որտեղ նրանք պետք է հանդիպեն «Ռեալի» ներկայացուցիչիների հետ։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հիմնական նպատակը հետևյալն է․ հանդիպել 5 գրանդ ակումբների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ այդ ակումբների նպատակներին և սպորտային ծրագրին, Էրլինգ Հալանդի հետ կապված առաջարկներին, ինչից հետո նոր որոշում կկայացնեն ֆուտբոլիստի ապագայի հարցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն տարածվեց, որ «արքայական» ակումբը ցանակնում է ապրապնդել հարձակման գիծը, որի հիմնական թեկնածուներն են Էրլինգ Հալանդը, Կիլիան Մբապեն և Հարի Քեյնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆ-Ինգե Հալանդ, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մինո Ռայոլա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ