Ռայոլան ողջ է` պաշտոնապես հերքելով իր մահվան մասին լուրը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համաշխարհային մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, թե մահացել է հանրահայտ գործակալ Մինո Ռայոլան։
Այդուհանդերձ, իտալացի գործակալն անձամբ հերքել է այդ լուրը` Twitter-ի իր միկրոբլոգում կատարելով հետևյալ գրառումը.
«Առողջության ներկա վիճակը նրանց համար, ովքեր հետաքրքրվում են. ես կատաղած եմ: Չորս ամսվա ընթացքում երկրորդ անգամ են ինձ սպանում են։ Կարծես ես էլ կարող եմ հարություն առնել»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մինո Ռայոլա