Ռամուշն ու Օսիմենը հայտնվել են եվրոպական գրանդի շորթ-լիսթում
ՊՍԺ-ն մտադիր է ամրապնդեն կենտրոնական հարձակվողի դիրքը։
Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, փարիզյան ակումբի շորթ-լիսթում են հայտնվել Վիկտոր Օսիմենը («Նապոլի») և Գոնսալու Ռամուշը («Բենֆիկա»)։
Նշվում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» նախապատվություն տալիս է Օսիմենին։
Կան տեղեկություններ, որ օրեր առաջ փարիզյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարել նիգերիացի հարձակվողի գործակալ Ռոբերտո Կալենդայի հետ։
Ինչ վերաբերում է Ռամուշին, ապա վերջինս մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Բենֆիկայի» հետ, որը ներառում է նաև հրաժարագնի կետ. այն կազմում է 120 մլն եվրո։
Պորտուգալացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «արծիվների» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Օսիմենն էլ ընթացիկ մրցաշրջանում դաշտ է դուրս եկել 26 անգամ` դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Գոնսալու Ռամուշ, Նապոլի, ՊՍԺ, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ