Ռամոսն առաջին կարմիր քարտն է ստացել ՊՍԺ-ի կազմում🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 19-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Լորյանի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպման 86-րդ րոպեին մրցակցի վտանգավոր գրոհը կասեցնելու համար փարիզյան ակումբի կազմից երկրորդ դեղին քարտով պատժվեց Սերխիո Ռամոսը և հեռացվեց խաղադաշտից։
Նշենք, որ Ռամոսն առաջին դեղին քարտը ստացել էր 81-րդ րոպեին։
Հատկանշական է, որ սա իսպանացի պաշտպանի առաջին կարմիր քարտն էր «Պարի Սեն-Ժերմենի» կազմում։
Հավելենք, որ Ռամոսը 21-րդ դարում ամենաշատ կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստն է. նա արդեն 27 անգամ հեռացվել է խաղադաշտից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Լորյան, ՊՍԺ, Սերխիո-Ռամոս