Ռամոսի մղձավանջը․ երկու վրիպում 11 մետրանոց նշակետից🎥
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը բարդագույն արտագնա հանդիպում անցկացրեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։
Տատներերը հանդիպման 26-րդ րոպեին Ռեմո Ֆրոյլերի խփած գոլի շնորհիվ առաջ էին անցել հաշվի մեջ, ինչից հետո երկրորդ կեսում «ֆուրիա ռոխան» բավականին լուրջ առավելություն ուներ, սակայն միայն 89-րդ րոպեին փրկեց հանդիպումը․ գոլի հեղինակ դարձավ Ժերար Մորենոն։
Մինչ պատասխան գնդակը իսպանացիները, ավեի կոնկրետ՝ հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը երկու անգամ վրիպել էր 11 մետրանոց նշակետից․ երկու դեպքում էլ շվեյցարացիներին փրկել էր դարպասապահ Յան Զոմերը։
Այս ոչ-ոքիից հետո Իսպանիայի հավաքականը A դիվիզիոնի 4-րդ խմբի շրջանակում վաստակեց 8 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ Շվեյցարիան 3 միավորով եզրափակում է խումբը։ Խմբի առաջատարը Գերմանիան է 9 միավորով, որը 5-րդ տուրում 3։1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ընտրանուն․ ուկրաինացիներն է ունեն 6 միավոր։
# Ազգերի լիգա, Ժերար Մորենո, Իսպանիայի հավաքական, Շվեյցարիայի հավաքական, Ռեմո Ֆրոյլեր, Սերխիո-Ռամոս