Ռամոսի գոլը չի օգնել «Մոնտերեյին» թրիլերային խաղում 🎥

Ռամոսի գոլը չի օգնել «Մոնտերեյին» թրիլերային խաղում 🎥

13/04/2025 - 11:52

Մեքսիկայի առաջնության 15-րդ տուրում «Մոնտերեյը» 1:2 հաշվով թրիլերային խաղում պարտվել է «Տիգրեսին»։

«Տիգրեսը» 47-րդ րոպեին Դիեգո Լայնեսի կարմիր քարտից հետո մնացել է 10 ֆուտբոլիստներով, իսկ «Մոնտերեյի» կազմից 51-րդ րոպեին հաշիվը բացել է Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսն` աչքի ընկնելով 11-մետրանոցից։

73-րդ րոպեին թիմերի կազմերը հավասարվել են. դաշտից հեռացվել է հյուրերի հարձակվող Գերման Բերտերամեն։

79-րդ րոպեին «Մոնտերեյը» մնացել է արդեն 9 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ է ստացել նաև Օլիվեր Տոռեսը։

«Տիգրեսն» ստանալով քանակական առավելություն` 90-րդ րոպեին Սեբաստիան Կորդովայի և 90+5-րդ րոպեին Նիկոլաս Իբանյեսի գոլերի շնորհիվ comeback է արել և հաղթանակ կորզել` 2:1 հաշվով։

«Տիգրեսը» միավորների քանակը հասցրել է 29 և բարձրացել 5-րդ տեղ, «Մոնտերեյը» 22 միավորով 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023