Ռամոսը 2019 թ. ԻՖՖ-ի նախագահին խնդրել է աջակցել ստանալ «Ոսկե գնդակը»
Իսպանական El Confidencial հեղինակավոր պարբերականը սկանդալային ձայնագրություն է հրապարակել` կապված Սերխիո Ռամոսի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբալեսի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռամոսը 2019 թվականին Ռուբիալեսին խնդրել է աջակցել «Ոսկե գնդակը» հաղթելու հարցում.
«Ռուբի, բարի երեկո։ Հուսով եմ` քո և ընտանիքիդ մոտ ամեն ինչ կարգին է։ Դու գիտես` ես երբեք քեզնից ոչինչ չեմ խնդրել, սակայն եթե ուզում եմ դա անել այսօր, միայն այն պատճառով, որ կարծում եմ` այս տարին առանձնահատուկ էր իմ մրցելույթներով:
Ցանկանում եմ` կապերդ օգտագործես ՈՒԵՖԱ-ում և նրանց նկատմամբ մոտեցում ցուցաբերես` «Ոսկե գնդակի» հանձնման առումով։
Ես քեզ երախտապարտ կլինեմ ողջ կյանքումս։ Դա միայն իմ ցանկությունը չէ, այլ նաև այն, որ կարծում եմ, որ իսպանական ֆուտբոլն արժանի է դրան»,- նշվում է ձայնագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2019 թ. «Ոսկե գնդակը» ստացավ Լեո Մեսսին, իսկ իսպանացի պաշտպանն այդ տարի «Ռեալի» կազմում խփել էր 14 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Լեո Մեսսի, Լուիս Ռուբիալես, Ոսկե-գնդակ, Սերխիո-Ռամոս