Ռամոսը նշել է, թե որն է իր ամենասիրելի գոլը Ռեալի կազմում🎥
Անցնող օրերին «Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը ակումբի կազմում հատեց խփած 100 գոլի սահմանագիծը, ինչից հետո նշել է, թե որն է դրանցից իր ամենասիրելին․
«Հուսով եմ, որ դեռևս երկար կխաղամ և շատ գոլեր կխփեմ ակումբի կազմում։ Ռեկորդներն ու վիճակագրությունը լավ բան են, սակայն կարևրոը հաղթանակն է։
Գոլերն ինձ համար կարծես երեխաներ լինեն և դվժար է որևէ մենկն առանձնացնել, սակայն կա մի առանձնահատուկ գոլ, որը ցույց տվեց իմ կարիերայի հետագա ընթացքը։ Դա այն գոլն է, որը ես խփեցի «Ատլետիկո Մադրիդի» դարպասը Լիսաբոնում»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ այդ գոլը խփվել է 2014 թվականի մայիսի 24-ին։ Այդ օրը Չեմպիոնների լիգայի 2013/14 խաղարկության եզրափակչի շրջանակում միմյանց դեմ էին մրցում մադրիդյան երկու գրանդները։ Հանդիպման մինչև 90+3-րդ րոպեին Դիեգո Սիմեոների սաները հաղթում էին, սակայն Սերխիո Ռամոսը անկյունայինի խաղարկումից հետո գլխի դիպուկ հարվածով խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում էլ Մարսելոն, Գարեթ Բեյլը և Կրիշիտանու Ռոնալդուն ավարտին հասցրին «Ռեալի» հաղթական ընթացքը։ Այդ օրը «արքայական» ակումբը 10-րդ անգամ նվաճեց բաղձալի գավաթը։
# Ատլետիկո Մադրիդ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս