Ռամոսը մեկ րոպեում երկու դեղին քարտ է ստացել` հեռացվելով դաշտից Ռեյմսի դեմ խաղում🎥

Ռամոսը մեկ րոպեում երկու դեղին քարտ է ստացել` հեռացվելով դաշտից Ռեյմսի դեմ խաղում🎥

09/10/2022 - 14:05

Ֆրանսիական Լիգա 1-ի 10-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Ռեյմսի» դեմ` չկարողանալով կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպման 41-րդ րոպեին փարիզյան ակումբի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կանոնների խախտում թույլ տվեց մրցակցի հարձակվողներից մեկի նկատմամբ, ինչի համար ստացավ դեղին քարտ։

Այդուհանդերձ, 36-ամյա պաշտպանը վայրկյաններ անց մրցավարի հետ խոսակցությունների բռնվելու համար ստացավ ևս մեկ դեղին քարտ` հեռացվելով խաղադաշտից։

Նշենք, որ Ռամոսն ստացավ կարիերայի 28-րդ կարմիր քարտը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023