Ռամոսն ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի թոփ 10 լավագույն ռմբարկուների ցուցակում
Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի շրջանակում կայացած Ռումինիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ հաջող է իրացրել 11 մետրանոց հարվածը:
Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի հավաքականի Twitter-ը, սա հավաքականի կազմում 33-ամյա իսպանացու 21-րդ գոլն էր, ինչի արդյունքում վերջինս հայտնվել է թոփ 10 լավագույն ռմբարկուների ցուցակում:
Այդ ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Դավիդ Վիլյան: Նա խփել է 59 գոլ: