Ռամոսը անհատական նոր ռեկորդ է սահմանել
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Մալյորկայի» նկատմամբ՝ կրկին գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման 56-րդ րոպեին «արքայական» ակումբի առավելությունը կրկնապատկեց ակումբի ավագ Սերխիո Ռամոսը՝ վարպետորեն իրացնելով տուգանային հարվածը։ 34-ամյա պատշպանն ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի շրջանակում մասնակցել է 29 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ, ինչը 34-ամյա պաշտպանի համար անհատական նոր ռեկորդ է։ Ռամոսը երբեք մեկ մրցաշրջանի ընթացքում այդքան գոլի հեղինակ չի դարձել։ Այդ մասին տեղեկացնում է Gracnote Live-ը։
# Լա-լիգա, Մալյորկա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս