Ռամին` Մարտինեսի մասին. «Ֆուտբոլային աշխարհի ամենամեծ ապուշը»📸
Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ադիլ Ռամին կտրուկ քննադատել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիամո Մարտինեսի վարքագիծն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո.
«Ֆուտբոլային աշպարհի ամենամեծ ապուշն ու անհասկանալի մարդը»,- 36-ամյա պաշտպանն Instagram-ի stories բաժնում գրել է Մարտինեսի մասին։
Բացի դրանից, Ռամին մեկ այլ story-ի միջոցով հասկացրել է, որ իր համար ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահը Յասին Բունուն է (Մարոկկո), ոչ թե Էմիլիանո Մարտինեսը.
«Նա է հենց ԱԱ-2022-ի «ոսկե ձեռնոցը»»,- գրել է Ռամին` հրապարակելով Բունուի լուսանկարը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահ է ճանաչվել Էմիլիանո Մարտինեսն, ով մրցանակն ստանալուց հետո անվայելուչ ժեստ է ցույց տվել։
Հետագայում նա իր այդ քայլը բացատրել է հետևյալ կերպ.
«Դա արել եմ այն պատճառով, քանի որ ֆրանսիացիներն ինձ սուլում էին։ Այդպիսի մեծամտությունն իմ պարագայում չի աշխատում»։
Հատկանշական է, որ Մարտինեսի` ֆրանսիացիներից «վրեժ լուծելու» գործընթացն այդքանով չավարտվեց։
30-ամյա դարպասապահը հանդերձարանում թիմակիցների հետ հաջողությունը նշելիս Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի համար հայտարարել է «լռության րոպե», իսկ Բուենոս Այրեսում կայացած տոնական շքերթի ժամանակ երկրպագուներին ցույց է տվել 24-ամյա հարձակվողի արտաքինով տիկնիկ։
Հիշեցնենք, որ Ադիլ Ռամին 2018 թ. Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա «եռագույնների» կազմում անցկացրել է 38 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։
36-ամյա պաշտպանն այժմ հանդես է գալիս Լիգա 1-ը ներկայացնող «Տրուայի» կազմում` ընթացիկ մրցաշրջանում դաշտ դուրս գալով 7 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Ադիլ Ռամի, Աշխարհի առաջնություն, Էմիլիանո Մարտինես, Կիլիան-Մբապե, Մունդիալ-2022, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական