Ռահիմ Սթերլինգը «Մեծն Գեթսբիի» ոճով խնջույք է կազմակերպել?
Բրիտանական մամուլի առաջին էջերի սիրահար, «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը ծննդյան օրվա կապակցությամբ «Մեծն Գեթսբիի» ոճով աղմկոտ խնջույք է կազմակերպել։ Դեկտեմբերի 8-ին Ռահիմը նշում էր իր 25-րդ տարելիցը։
«Մեծն Գեթսբին» ամերիկացի աշխարհահռչակ գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի հերոս Ջեյ Գեթսբին է։ Ֆիցջերալդի վեպը «կորսված սերունդների» մասին է, որն ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց համանուն ֆիլմի լույս աշխարհ գալուց հետո։ Գեթսբին սիրում էր ճոխ խնջույքներ կազմակերպել, որպիսի գտնի իր սիրուն։
Այդպիսի մի խնջույք էլ կազմակերպել էր Ռահիմ Սթերլինգը, միայն այն բացառությամբ, որ անգլիացի սևամորթ վինգերն արդեն գտել է իր սիրուն։ Խնջույքին Սթերլինգը ներկայացել էր իր հարսնացուի՝ Փեյջ Միլանի հետ։ Նրանց հարսանիքը նախատեսված է 2020 թվականին։
Նշենք, որ խնջույքին ներկա է եղել գրեթե ողջ «Մանչեսթեր Սիթիի» կազմը։ Բացառություն չեն կազմել նաև վնասվածք ունեցողներ Լերոյ Սանեն և Էմերիկ Լապորտը։
Համացանցում որոշ կադրերդ են հայտնվել այդ աղմկոտ խնջույքից։
# Մանչեսթեր-Սիթի, Ռահիմ-Սթերլինգ