Ռահիմ Սթերլինգը հրաժարվել է ստորագրել Ման. Սիթիի մարզաշապիկի վրա🎥
Անցնող ժամերին համացանցում համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես «Չելսիի» նորեկ Ռահիմ Սթերլինգը հրաժարվում ստորագրել իր նախկին ակումբի` «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկի վրա։
Այդ տեսանյութ դարձել է բավական բուռն ու լայն քննարկումների առիթ։
Նշենք, որ Սթերլինգը 2015-2022 թթ. հանդես է եկել «քաղաքաբնակների» կազմում` անցկացրած 337 խաղում դառնալով 131 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիացի հարձակվողը մանկունյական ակումբի կազմում նվաճել է 12 տիտղոս` այդ թվում 4 անգամ դառնալով Պրեմիեր լիգայի չեմպիոն։
2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 27-ամյա ֆուտբոլիստը 56 մլն եվրոյի դիմաց համալրեց «Չելսիի» շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Ռահիմ-Սթերլինգ, տրանսֆերներ