Ռակիտիչ․ «Ես կարտոֆիլի պարկ չեմ․ ինքս կարող եմ որոշել որտեղ տեղափոխվեմ»

Ռակիտիչ․ «Ես կարտոֆիլի պարկ չեմ․ ինքս կարող եմ որոշել որտեղ տեղափոխվեմ»

13/04/2020 - 22:26

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարծես թե բարկացրել է այն փաստը, որ իրեն ուղարկում են տարբեր ակումբներ՝ մեկնաբանելով այդ բամբասանքները․

«Ինքս կարող եմ, թե որտեղ կշարունակեմ կարիերաս։ Ես կարտոֆիլի պարկ չէ, ում հետ կանեք այն, ինչ կցանկանաք։ Ես ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ սիրում են, հարգում են և ունեն իմ կարիքը, որտեղ իմ և ընտանիքիս համար լավ կլինի։ Եթե դա կլինի «Բարսելոնան», ես երջանիկ կլինեմ, իսկ եթե ոչ, ապա ինքս կորոշեմ, թե որտեղ շարունակեմ կարիերաս»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Վերջին շրջանում տեղեկատվություն է տարածվել, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը», սակայն խաղացողի տրանսֆերին ամենամոտը կանգնած է «Ատլետիկոն», քանի որ խաղացողը մտադիր է մնալ Իսպանիայում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023