Ռակիտիչը և Տոդիբոն համաձայնվել են տեղափոխվել ՊՍԺ, իսկ Տուխելը համոզում է Դեմբելեին

Ռակիտիչը և Տոդիբոն համաձայնվել են տեղափոխվել ՊՍԺ, իսկ Տուխելը համոզում է Դեմբելեին

31/08/2019 - 15:27

«ՊՍԺ»-ն և «Բարսելոնան» շարունակում են բանակցել Նեյմարի տրանսֆերի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «մայրաքաղաքայինները» բրազիլացու համար պահանջում են 130 մլն եվրո և կատալոնական ակումբի 3 ֆուտբոլիստներին:

Լրագրող Խերարդ Ռոմերոն  L’Équipe-ի հղումով հայտնում է, որ Իվան Ռակիտիչը և Ժան Կլեր Տոդիբոն համաձայնվել են տեղափոխվել փարիզյան ակումբ:

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ուսման Դեմբելեին համոզում է նույնպես տեղափոխվել ֆրանսիական ակումբ: Վերջիններս առիթ են ունեցել միասին աշխատել Դորտմունդի «Բորուսիայում»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023