Ռակիտիչը նոր ակումբ կունենա և վերադառնում է եվրոպական ֆուտբոլ
Խորվաթ անվանի ֆուտբոլի Իվան Ռակիտիչը հեռանում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Շաբաբից» և նոր ակումբ կունենա։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը վերադառնում է հայրենիք և մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու Սպլիտի «Հայդուկի» հետ։
Ռակիտիչը, չնայած լավ հարաբերություններ ունի «Ալ Շաբաբի» ղեկավարության հետ, որոշել է ընդունել նոր մարտահրավեր և համաձայնել է տեղափոխվել «Հայդուկ»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Ռակիտիչը «Ալ Շաբաբ» էր տեղափոխվել այս տարվա հունվարին և 8 խաղում դարձել 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա առավել հայտնի է «Սևիլիայի» (2011-14 և 2020-2024 թթ., 323 խաղ, 51 գոլ ու 63 ասիստ), «Բարսելոնայի» (2014-2020 թթ., 310 խաղ, 35 գոլ, 42 ասիստ) և Խորվաթիայի հավաքականի (2007-2019 թթ., 106 խաղ, 15 գոլ, 16 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։
Հավելենք, որ վերջերս «Հայդուկի» գլխավոր մարզիչ է նշանակցել իտալացի անցանի մասնագետ Ջենարո Գատուզոն, իսկ ակումբում հանդես է գալիս նաև Խորվաթիայի հաբաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Շաբաբ, Իվան Պերիշիչ, Իվան Ռակիտիչ, Խորվաթիայի առաջնություն, Հայդուկ, Ջենարո Գատուզո, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո