Ռադամել Ֆալկաոն վերադառնում է Լա լիգա
Կոլումբացի հանրահայտ հարձակվող Ռադամել Ֆալկաոն 8 տարի անց վերադառնում է իսպանական Լա լիգա։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 35-ամյա հարձակվողն առաջիկա ժամերին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կկնքի «Ռայո Վալեկանոյի» հետ։
AS-ի տեղեկություններով էլ, Ֆալկաոն մադրիդյան ակումբի պայմանագիրը կնքելու է «1+1» ձևաչափով։
Կոլումբացի գոլահարի վերջին ակումբը թուրքական «Գալաթասարյն» էր, որը համաձայնել է խզել նրա հետ գործող պայմանագիրը, քանի որ Ֆալկաոյի հետ հույսեր չեն կապում։
Հավելենք, որ Ֆալկաոն Լա լիգայում խաղալու փորձ արդեն ունի, քանի որ 2011-2013 թթ. հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդում», որի կազմում անցկացրել է 91 հանդիպում` դառնալով 70 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռադամել Ֆալկաո, Ռայո Վալեկանո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո