Ջորդան Պիկֆորդի անհավանական սեյվը «Նյուքասլի» դեմ խաղում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Էվերթոնը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում 3:2 հաշվով հաղթել է «Նյուքասլին»։
«Կաչաղակները» 90+5-րդ րոպեին կարող էին խուսափել պարտությունից, բայց տանտերերի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի` մեկ հպումով կատարած հուժկու հարվածից հետո «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդն անհավանական սեյվով փրկել է իր թիմին։
Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 29 խաղից 9-ում դարպասը պահել է անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անգլիայի հավաքական, ԱՊԼ, Էվերթոն, Նյուքասլ, Ջորդան Պիկֆորդ, Սանդրո Տոնալի