Ջորդան Հենդերսոն. Կամպ Նոուում խաղալը դժվար է, բայց մենք հավատում ենք մեզ
«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումից իր սպասումներով:
«Անհամբեր սպասում ենք Բարսելոնա մեկնելուն:
Այնտեղ դժվար է խաղալը, բայց մենք շատ ենք հավատում մեզ և հույս ունենք ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ ենք:»,- Հենդերսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:
«Լիվերպուլի» և «Բարսելոնայի» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: