Ջոշուա Քինգ. Ռամոսը կեղտոտ խաղացողի համբավ ունի, բայց ես նման լավ պաշտպանի դեմ դեռ չէի խաղացել
Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Ջոշուա Քինգը կարծիք է հայտնել «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ կապված քննադատությունների մասին:
«Կարծում եմ, որ Իսպանիայի հետ հանդիպման ժամանակ ես վատ չխաղացի աշխարհի լավագույն պաշտպաններից մեկի դեմ:
Ռամոսը կեղտոտ և կոպիտ խաղացողի համբավ ունի, բայց ես չեմ հիշում, որ երբևէ խաղացել եմ նման լավ պաշտպանի դեմ:
Ես նրա բոլոր խաղերը չեմ դիտում, բայց կարծում եմ, որ նրա բոլոր սահընկումները մաքուր էին, ու նա ինձ մոտ լավ սպորտսմենի տպավորություն թողեց:Մի քանի դրվագում նա հաղթեց, մի քանիսում՝ ես:Լավ խաղ էր, կարծում եմ:»,- ասել է Քինգը VG-ին տված հարցազրույցում: