Ջոն վան’տ Սխիպ. «Վրաստանի հավաքականը բավական բարդ մրցակից է» 🎥
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն առաջին մամուլի ասուլսին է տվել և խոսել Վրաստանի թիմի դեմ սպասվող Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպման և շատ այլ թեմաների մասին.
«Վրաստանի թիմին հանդիպել եմ դեռ Հունաստանի հավաքականը մարզելիս։ Գիտեմ, որ վերջին 3-4 տարիներին շատ մեծ առաջընթաց է գրանցել։ Դրա մասին է խոսում նաև, որ կարողացան որակավորվել Եվրո-2024-ին և լավ ելույթներ ունեցան։ Վրաստանի հավաքականը բավական բարդ մրցակից է, սակայն մեզ համար սա նույնպես լավ մարտահրավեր է և օրինակ, թե ինչպես կարելի է փոքր երկիր ունենալու դեպքում հասնել հաջողության։
Իրականում շատ քիչ ժամանակ եմ ուենցել` թիմի հետ ծանոթանալ համար։ Բացի այն, որ ժամանակն է քիչ, խաղալու ենք այս շրջափուլի առաջին օրը։ Այս օրերին ֆուտբոլիստներից միայն մեծ նվիրվածություն և դրական էներգիա եմ տեսել։
Հայաստանի հավաքականը գլխավորելիս, առաջին հերթին, հիշել եմ Հունաստանի թիմում ունեցած փորձը։ Ցանկանում էի նմանատիպ փորձառություն ունենալ նաև Հայաստանում։ «Այաքսից» հետո ցանկանում էի կրկին հավաքական մարզել։ 2019 թվականին Հունաստանի հավաքականի ղեկին, երբ ժամանել էի Հայաստան, շատ էի զարմացել ու հիացել առկա ենթակառուցվածքներով։
Մենք արդեն 3-4 շաբաթ է Հայաստանում ենք և Պրեմիեր լիգայի բավական շատ հանդիպումներ ենք դիտել։ Կարող եմ ասել` բոլոր ֆուտբոլիստների համար բաց են հավաքականի դռները, որոնք արժանի կլինեն հրավիրվելու։ Արդեն հրավիրել ենք որոշ ֆուտբոլիստների, որոնց հետ հույսեր ենք կապում։
Մենք մի քանի շաբաթ ենք այստեղ և սկսում ենք քիչ-քիչ ծանոթանալ հայկական ֆուտբոլին։ Հուսով եմ` Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստները կկարողանան բարելավել խաղամակարդակը և ավելի լավ թիմերում հանդես կգան։
Մեր հիմնական նապատակն է աշխարհի 2026 թ. առաջնության ընտարական փուլին լավ պատրաստվելն է։ Կարճաժամկետ նպատակների մասին խոսելիս կարող եմ ասել, որ ցանկանում ենք լավ հանդիպում անցկացնել Վրաստանի թիմի դեմ և մրցակցի համար դժվարություններ ստեղծենք։
Ցավոք, մեզ չեն կարող օգնել երկու շատ ուժեղ խաղացողներ` Սելարայանը և Սպերցյանը, բայց, մյուս կողմից էլ լավ հնարավորություն է այլ խաղացողների համար»,- նշել է 61-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստան – Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից