Ջոն վան’տ Սխիպ. «Ադամյանն այլևս չի ցանկանում խաղալ հավաքականում»

Ջոն վան’տ Սխիպ. «Ադամյանն այլևս չի ցանկանում խաղալ հավաքականում»

13/03/2025 - 17:21

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտնել է, որ գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանն այլևս չի ցանկանում խաղալ ազգային թիմում.

«Սարգիս Ադամյանը հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Վրաստանի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի դեմ հանդիպումների համար նախատեսված Հայաստանի հավաքականի հայտացուցակից տարբեր վնասվածքների պատճառով դուրս են մնացել նաև Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Հովհաննես Հարությունյանը («Արարատ-Արմենիա»), Անդրե Չալըշըրը («Բրոմապոյկարնա») և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Խիմնասիա»)։ Արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն էլ ազգային թիմին չի միանա անձնական խնդիրների պատճառով։

Հայաստան – Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023