Ջոբ Բելինգեմը որոշել է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»

Ջոբ Բելինգեմը որոշել է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»

03/06/2025 - 01:07

«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգեմը որոշել է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

19-ամյա ֆուտբոլիստը համաձայնություն է տվել կարիերայի շարունակության այդ տարբերակին ու կողմ է տեղափոխվել գերմանական ակումբ։

«Սանդերլենդը» Բելինգեմի տրանսֆերը կվաճառի, միայն եթե «Բորուսիան» վճարի նվազագույնը 40 միլիոն եվրո։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկությունով` դորտմունդյան գրանդը գործարքի ֆինանսական հարցում պատրաստ է վճարել միայն 30 միլիոն եվրո։

Անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով հետարքրված է նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», սակայն ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն հայտնել է «արծիվների» ներկայացուցիչներին։

Ջոբ Բելինգեմը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբայրն է։ Վերջինը 2020-2023 թթ. նույնպես հանդես է եկել «Բորուսիայում», 132 խաղում խփել 24 գոլ, կատարել 25 ասիստ։

Կրտսեր Բելինգեմը «Սանդերլենդ» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին և 90 խաղում դարձել է 11 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023